աշխատանք Orange-ում
Orange Արմենիայի բոլոր բաժինները դինամիկ և հետաքրքիր են: Ներքևում կարող եք տեսնել մեր թափուր աշխատատեղերը և պահանջվող որակավորումները:
- կորպորատիվ վաճառքի գծով պատասխանատու
Պահանջվող որակավորումը: Բարձրագույն կրթություն, առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ուղղակի վաճառքի ոլորտում, անգլերեն ու ռուսերեն լեզուների, MS Office ծրագրերի գերազանց իմացություն, վարորդական իրավունք, կազմակերպչական, բանակցային և հաղորդակցման հմտություններ:
- մուլտիմեդիա մարքեթինգի կոորդինատոր
Պահանջվող որակավորում: Բարձրագույն կրթություն միջազգային առևտրի, օրենքի ոլորտում կամ համապատասխան աշխատանքային փորձ, պրակտիկ փորձ և գիտելիքներ մարքեթինգի ոլորտում, տեխնիկական հարցերի հիմնական իմացություն, կոմերցիոն և հեռահաղորդակցության օրենսդրության իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը խրախուսելի է, համապատասխան վարվելակերպ և հաղորդակցման հմտություններ, սահմանված վերջնաժամկետներում աշխատանքն ավարտելու կարողություն:
- զանգերի սպասարկման կենտրոնի խորհրդատու
Պահանջվող որակավորում: Բակալավրի աստիճան, 1-2 տարվա աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում ցանկալի է, MS Office ծրագրերի և Internet-ի իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը խրախուսելի է, ցերեկային և գիշերային հերթափոխով աշխատելու հնարավորություն:
- հաշվապահ
Պահանջվող որակավորում: Բարձրագույն կամ մասնագիտական կրթություն հաշվապահական ոլորտում, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ, հաշվապահական ծրագրերի (հայկական ծրագրեր "AS Accounting 4.0” կամ 1C "Accounting 7.7”), հայկական և IFRS հաշվապահական ստանդարտների գերազանց իմացություն, MS Office ծրագրերի լավ իմացություն, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
- ռադիո ինժեներ
Պահանջվող որակավորում. Մագիստրոսի աստիճան /ճարտարագիտական ոլորտ/, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բջջային ցանցերի նախագծման, գործարկման և/կամ օպտիմիզացման ոլորտում, MapInfo-ի և NetAct Planner-ի բավարար իմացություն, ագլերենի գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը խրախուսելի է, միջխմբային համագործակցության հմտություններ:
- հաղորդման /տրանսմիսիայի/ գծով փորձագետ
Պահանջվող որակավորում. Բարձրագույն կրթություն հեռահաղորդակցության ոլորտում, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հեռահաղորդակցության ոլորտում որպես հաղորդման /տրանսմիսիայի/ գծով ինժեներ, անգլերենի գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը առավելություն է, հաղորդակցման և ժամանակի կառավարման հմտություններ:
Եթե Ձեզ հետաքրքրեցին մեր աշխատանքային առաջարկները, կարող եք ուղարկել Ձեր ռեզյումեն hr@orangearmenia.am էլ. հասցեին: Չմոռանաք նշել նախընտրած աշխատատեղի անվանումը էլեկտրոնային նամակի վերնագրում: