|
Ուշադրություն
Բոլոր հանրահայտ կայքերին
Եթե ունեք հետաքրքիր ինֆորմացիա կամ նյութ, որը կհետաքրքրի երիտասարդներին, ուսանողներին և բոլոր մեր կայքից օգտվողներին, ապա ընտրելով տվյալ բաժիններից որևէ մեկը ավելացրեք ձեր կայքի կամ նյութի հղումը այս բաժնում, որպեսզի այն հասանելի լինի նրանց:
Ձեր կայքը մեր շտեմարանում կցուցադրվի այն ժամանակ երբ http://www.usum.org -ի հղումը տեղադրված լինի Ձեր կայքում:
Online(առցանց) Smart Notebook ծրագիր
|
Smart notebook ծրագրով պատրաստի դասեր
|
Մանկական կրթական և ժամանցային կայք երեխաների և ծնողների համար
|
MathNet.am-ը կրթական կայք է նախատեսված ուսուցիչների, ուսանողների և աշակերտների համար: Այնտեղ կան բազմաթիվ էլ. գրքեր, հոդվածներ, դաս-անիմացիաներ, սլայդներ, ծրագրային գործիքներ և ֆորում, որտող Դուք կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները մաթեմատիկայից, ֆիզիկայից և ինֆորմատիկայից:
|
2001 թվականին իր ստեղծումից ի վեր, Վիքիփեդիան դարձել է տեղեկությունների ամենամեծ կայքը համաշխարհային սարդոստայնում։ Վիքիփեդիայի պարունակությունը ազատ է և գրվում է աշխարհով մեկ ցրված մարդկանց համագործակցությամբ։ Այս կայքը վիքի է, այսինքն յուրաքանչյուր ոք, ով ունի համացանցին կապված համակարգչի օգտագործման հնարավորություն, կարող է խմբագրել, ուղղել կամ բարելավել հանրագիտարանում գտնվող ինֆորմացիան, պարզապես «խմբագրել» հղման վրա սեղմելով։
|
Համակարգի աշխատանքի հիմքում ընկած է միջին լեզվի օգտագործման գաղափարը: Այսինքն` մուտքային ինչ-որ A լեզվից մեկ ուրիշ լեզու թարգմանություն կատարելու համար իրականացվում է A լեզվից թարգմանություն դեպի միջին լեզու և ապա նոր միջին լեզվից կատարվում է թարգմանություն դեպի B լեզու: Միջին լեզուն մի սխեմա է, որի գագաթները հանդիսանում են մուտքային նախադասության բառերով արտահայտված հասկացություններ: իսկ կապերը` շարահյուսական հարաբերությունները, որոնք գոյություն ունեն նախադասության բառերի միջև: Այսպիսով` միջին լեզուն ներկայացնող գրաֆը լրիվ արտահայտում է թարգմանվող նախադասության իմաստը:
Միջին լեզվի առկայությունը թույլ է տալիս հեշտությամբ լուծել մուտքային և ելքային լեզուների շարահյուսական և ձևաբանական տարբերությունների հետ կապված պրոբլեմները: Նրա առկայությունը թույլ է տալիս ստանալ բազմալեզու թարգմանիչներ` ունենալով միայն, այսպես կոչված, կիսաթարգմանիչներ, որոնք ապահովում են երկկողմանի բնական լեզու-միջին լեզու թարգմանություններ:
Այս համակարգում միջին լեզուն իր կազմով և կառուցվածքով մոտիկ է ՄԱԿ-ի ծրագրերով մշակվող միջազգային UNL համակարգի լեզվին:
Թարգմանության ընթացքում համակարգը օգտվում է թարգմանվող լեզվի շարահյուսության նկարագրությունից և գիտելիքների բազայից: Այդ բազան արտացոլում է առարկայական աշխարհի հասկացողությունները և օբյեկտները և նրանց միջև առկա հարաբերությունները: Սրանց անունները իրենցից ներկայացնում են թարգմանվող լեզվի տերմինները:
Ներկայումս գիտելիքների բազան պարունակում է ավելի քան 40 000 հասկացողություններ:
Տեքստի իմաստային վերլուծության առկայությունը թույլ է տվել համակարգում ներդնել նաև հատուկ մոդուլ, որն իրականացնում է հայերեն տեքստի տառասխալների ուղղում:
|
Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարան
|
«Կրթական համալիր էջ» պորտալը
|
Հասցեն` Հայաստանի Հանրապետություն,
ք. Երևան, Տիգրան Մեծի 67
Հեռ. (374.10) 572-100
Ֆաքս (374.1) 559-298
Էլ. փոստ: info@aniedu.am
|
Կրթության և գիտության նախարարության կայք
|
| |
ՀԱՇՎԻՉՆԵՐ |
Օնլայն Մասնակիցներ 4 Հյուրեր 4 Օգտվողներ 0 | |