|
Կայքերի կատեգորիանները: 2 Ցուցադրված կայքերը: 1-2 |
|
Դասավորել ըստ:
Ամսաթիվ ·
Անվան ·
Վարկանիշ ·
Անցումներ
2001 թվականին իր ստեղծումից ի վեր, Վիքիփեդիան դարձել է տեղեկությունների ամենամեծ կայքը համաշխարհային սարդոստայնում։ Վիքիփեդիայի պարունակությունը ազատ է և գրվում է աշխարհով մեկ ցրված մարդկանց համագործակցությամբ։ Այս կայքը վիքի է, այսինքն յուրաքանչյուր ոք, ով ունի համացանցին կապված համակարգչի օգտագործման հնարավորություն, կարող է խմբագրել, ուղղել կամ բարելավել հանրագիտարանում գտնվող ինֆորմացիան, պարզապես «խմբագրել» հղման վրա սեղմելով։
|
Համակարգի աշխատանքի հիմքում ընկած է միջին լեզվի օգտագործման գաղափարը: Այսինքն` մուտքային ինչ-որ A լեզվից մեկ ուրիշ լեզու թարգմանություն կատարելու համար իրականացվում է A լեզվից թարգմանություն դեպի միջին լեզու և ապա նոր միջին լեզվից կատարվում է թարգմանություն դեպի B լեզու: Միջին լեզուն մի սխեմա է, որի գագաթները հանդիսանում են մուտքային նախադասության բառերով արտահայտված հասկացություններ: իսկ կապերը` շարահյուսական հարաբերությունները, որոնք գոյություն ունեն նախադասության բառերի միջև: Այսպիսով` միջին լեզուն ներկայացնող գրաֆը լրիվ արտահայտում է թարգմանվող նախադասության իմաստը:
Միջին լեզվի առկայությունը թույլ է տալիս հեշտությամբ լուծել մուտքային և ելքային լեզուների շարահյուսական և ձևաբանական տարբերությունների հետ կապված պրոբլեմները: Նրա առկայությունը թույլ է տալիս ստանալ բազմալեզու թարգմանիչներ` ունենալով միայն, այսպես կոչված, կիսաթարգմանիչներ, որոնք ապահովում են երկկողմանի բնական լեզու-միջին լեզու թարգմանություններ:
Այս համակարգում միջին լեզուն իր կազմով և կառուցվածքով մոտիկ է ՄԱԿ-ի ծրագրերով մշակվող միջազգային UNL համակարգի լեզվին:
Թարգմանության ընթացքում համակարգը օգտվում է թարգմանվող լեզվի շարահյուսության նկարագրությունից և գիտելիքների բազայից: Այդ բազան արտացոլում է առարկայական աշխարհի հասկացողությունները և օբյեկտները և նրանց միջև առկա հարաբերությունները: Սրանց անունները իրենցից ներկայացնում են թարգմանվող լեզվի տերմինները:
Ներկայումս գիտելիքների բազան պարունակում է ավելի քան 40 000 հասկացողություններ:
Տեքստի իմաստային վերլուծության առկայությունը թույլ է տվել համակարգում ներդնել նաև հատուկ մոդուլ, որն իրականացնում է հայերեն տեքստի տառասխալների ուղղում:
|
|
|
Հաշվիչներ
|
Օնլայն Մասնակիցներ 9 Հյուրեր 9 Օգտվողներ 0 |
|